


Հանդիպում ճարտարապետների հետ
Հոկտեմբերի 7-ին «Կոլլաժ» ռեստորանում տեղի ունեցավ «Թերմո-Ար» ընկերության հերթական հանդիպումը ճարտարապետների հետ: Հանդիպման հիմնական նպատակն ինքնատիպ մրցանակաբաշխությունն էր: Ընկերությունը դեռ մեկ տարի առաջ ճարտարապետների համար հայտարարել էր «Լավագույն նախագիծ» մրցույթը, որի հաղթողները հայտարարվեցին համընդանուր քվեարկության արդյունքում: Այսպիսով, երկու գլխավոր մրցանակները շահեցին ճարտարապետներ Արիկ Ավետիսյանը և Գարիկ Եղոյանը: Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք նրանց և հայտնում մեր ուրախությունը նրանց նման մասնագետների հետ երկարատև ու արդյունավետ աշխատելու կապակցությամբ: