


Սեմինարներ նոր ապրանքանիշերի վերաբերյալ
2010 ապրիլի 21 և 27 "Թերմո-Ար" ընկերության խանութներից մեկում Վարդանանց 15 հասցեյով անցկացվեցին սեմինարներ դիլերների, մոնտաժողների և աշխատակիցների համար: Ներկայացվեցին նոր ապրանքանիշեր. RAPIDO - գերմանական կաթսաներ և ավտոմատիկա, TUXHORN – արագ մոնտաժման համակարգեր կաթսայատների համար, KME – պղնձե խողովակներ, VIEGA - ֆիթինգներ: Պղնձե խողովակների նկատմամբ բարձր հետաքրքրության պատճառով ընկերությունը որոշեց մայիսի 11-ին անցկացնել պրակտիկ սեմինար դրանց անցկացման վերաբերյալ: Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել "Թերմո-Ար" ընկերության ցանկացած խանութում: