
FAR Rubinetterie S.p.A. ընկերությունը ստեղծվել է 1974 թ-ին եղբայրներ Ալբերտո և Գուերինոյի Ալեսսինա և Նիկոլա Ռոալետտիի կողմից։ Ջեռուցման և ջրամատակարարման ոլորտում աշխատանքային մեծ փորձը թույլ տվեց հասնել մեծ հաջողության ինչպես Իտալիայում, այնպես էլ արտասահմանում։ Օգտագործելով ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և արտադրության բոլոր փուլերում որակի անմիջական վերահսկողության ներքո FAR ընկերությունը օպտիմալացրեց արտադրական գործընթացը, այդպիսով ստեղծելով բարձր որակի ապրանքի լայն տեսականի: Բարձր որակավորում ունեցող ինժեներների թիմը պարբերաբար մշակում է նոր արտադրանք, որը թույլ է տալիս քայլել շուկայում փոփոխվող կարիքներին համընթաց։ Յուրաքանչյուր արտադրված դետալ ստուգվում և փորձարկվում է սեփական լաբորատորիայում:
Знак сертификата качества QAVR
Վերջերս FAR ընկերությունը վերահաստատեց իրենց արտադրության ժամանակակից պահանջներին համապատասխանությունը, ստանալով որակի UNI ENI ISO 9001: 2008 վկայական։ «FAR Rubinetterie S.p.A.»–ն միջազգային մակարդակով այն եզակի արտադրողներից մեկն է, որ սերտիֆիկացվում է Իտալական Արտադրողների Ասոցիացիայի կողմից, որակի QAVR վկայականի սեփականատեր, որը հաստատում է բացառապես Իտալիայի տարածքում արտադրությունը հումքից և ԵՄ–ի բաղկացուցիչ մասերից։
Знак "Зелёный вентиль"RUVARIS s.r.l. անկախ լաբորատորիայում թեստավորման արդյունքներն հաստատել են արույրի համապատասխանությունը USA – NSF 61 ստանդարտներին, որից հենց պատրաստվում են FAR կցամասերը։ Այդ իսկ պատճառով FAR Rubinetterie S.p.A.–ն իրավունք ունի օգտագործել RUVARIS s.r.l. գրանցումով «Կանաչ փական» ապրանքանիշը, որը սանտեխնիկական սարքավորումներ արտադրողի համար շատ կարևոր ձեռքբերում է։ Հաճախորդների ընդլայնման շարքը և աճող հեղինակությունը, FAR արտադրանքի որակի և հաջողության համաշխարհային մակարդակով ակնհայտ փաստումն են։