
Բելգիական JAGA ընկերությունը ջեռուցման սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողն է։ Ընկերությունն հիմնադրվել է 1962 թ–ին և ունի մեծ փորձ ջեռուցման սարքերի զարգացման հարցում։ JAGA–ն թողարկում է ավելի քան 350 000 միավոր, որոնցից են` Low-H2O շարքի կոնվեկտորներ, դիզայն–մարտկոցներ, ջերմաօդափոխիչներ, ֆանկոյլներ, կցամասեր և մարտկոցների ու կոնվեկտորների փաթեթներ։
JAGA ընկերությնը առաջատար է Low-H2O պղնձե–ալյումինե կոնվեկտորների արտադրության և իրացման գոծում և զբաղեցնում եվրոպական շուկայի 75%-ը: JAGA–ն աշխատում է 25 երկրներում իր գործընկերների հետ (Իսլանդիայից մինչև Թուրքիա) և սեփական ներկայացուցիչների հետ Բելգիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չինաստանում և Ճապոնիայում:
Ընկերությունն մշտապես ուսումնասիրություններ է կատարում իր արտադրանքի տեխնիկական և էսթետիկ բարելավման ոլորտում, որի շնորհիվ հանդիսանում է նորարարության և դիզայնի համար բազմաթիվ մրցանակների սեփականատեր։ Նոր տեխնոլոգիաների զարգացման համար տարեկան ներդրումները կազմում են ավելի քան 3 մլն. դոլար։ JAGA–ի ամբողջ արտադրանքը սերտիֆիկացված է և ունի մինչև 30 տարի ժամկետով երաշխիք:
Սվյալ պահին ընկերությունն ունի 45 000 ք. մետր գործարանային տարածք և ավելի քան 550 մարդ աշխատակազմ:
«Թերմո-Ար» ընկերությունն հանդիսանում է JAGA գործարանի բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանումում։