Սպորտային հաղթանակներ

Friday, March 8, 2024

Մարտի 7-10-ը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Ծաղկաձորում կազմակերպել էր Արհմիութենական սպորտային միջոցառում։

Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 130 անդամ՝ առողջապահության, տրանսպորտի, մշակույթի, բուհական և արդյունաբերության ոլորտներից։ Իրականացվեցին մրցույթներ 5 սպորտային անվանակարգերում՝

* սեղանի թենիս

* շախմատ

* բազկամարտ

* բոուլինգ

* դարձ

 "Թերմո-Ար"-ը ներկայացնող Նորա Հարությունյանը գրավեց 1-ին տեղը դարձում, իսկ Մարգարիտա Վարդանյանը՝ 2-րդ տեղը բոուլինգում 

Միջոցառման առանցքում, սպորտային մրցաշարերից զատ, աշխատաշուկային առնչվող կարևոր դասընթացներ էին, որոնք կնպաստեն մասնակիցների՝ ոլորտին առնչվող գիտելիքների հարստացմանը։ Մասնավորապես, երեք օրերի ընթացքում պրոֆեսիոնալ թրեյներները ներկայացրեցին, թե որքանով են Հայաստանում խախտվում աշխատանքային իրավունքները և ինչ է պետք անել նման խնդիրներից խուսափելու համար, ինչ իրավունքներ ունեն գործատուն և աշխատակիցը, ինչ գիտելիքներ են պետք թե՛ աշխատողին և թե՛ աշխատակցին՝ սեփական սոցիալական երաշխիքների բավարարման համար։

Other news

15-04-2024
Ռուսական "ТЕРМИНУС" ընկերությունից կրկին հյուր ունեինք։ Ապրիլի 14-ին մեզ այցելեց ընկերության էքսպորտ մենեջեր՝ Կրիստինա Գեգենավան։ Մի քանի օր տևած...
08-03-2024
Մարտի 7-10-ը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Ծաղկաձորում կազմակերպել էր Արհմիութենական սպորտային միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էր ավելի...
20-04-2023
Ապրիլի 20-ին մեր ընկերությունը կրկին հյուրընկալեց հին գործընկերներին: Այս անգամ մեր հյուրերը Lamborghini Caloreclima -ից էին, տարածաշրջանի էքսպորտ...