LAMBORGHINI

Lamborghini ընկերությունը շուկայում հայտնի է ոչ միայն որպես էքսկլյուզիվ ավտոմեքենաների արտադրող, այլ նաև որպես ջեռուցման համար նախատեսված որակյալ սարքավորումների արտադրության ընկերություն։ Այս ընկերությունը մեծ է ինչպես իր կառուցվածքով, այնպես էլ չափսերով։ Իր զբաղեցրած տարածքներում, որ կազմում են մոտավորապես 6000 մ2, գտնվում են գործարանը, ուսումնահետազոտական կենտրոնն ու գրասենյակները։

Lamborghini Calor S.p.A. ընկերությունն ներկայացված է աշխարհի 48 երկրներում և ունի 400 պաշտոնական ներկայացուցիչ և զարգացած դիստրիբյուտորական ցանց: Այրիչներն, կաթսաներն ու ջրատաքացուցիչները նախատեսված են բնակարանների, գրասենյակների, ամառանոցների, պահեստների, գործարանների, և այլնի ինքնավար ջեռուցման և տաք ջրամատակարարման համար:

Մեծ առավելություն է հանդիսանում այն, որ «Lamborghini»–ն այն եզակի ընկերություններից է, որ թողարկվող սարքավորումների ամբողջ շրջանակն արտադրում են սեփական արտադրամասում։ Բարձր որակի մասին է խոսում այն փաստը, որ սարքավորումների 65%–ը արտահանվում է։

Lamborghini–ի ողջ արտադրանքն սերտիֆիկացված է։

Օգտագործման պարզությունն, արտադրանքի որակն ու հուսալիությունը և Lamborghini–ի առաջնահերթությունը՝ հարգանք մարդկանց հանդեպ, սրանք են այն հիմնական չափանիշները, որոնք թույլ են տալիս վստահորեն նայել դեպի ապագա։

 

 

Web site link : www.lamborghinicalor.it

Other brands

Subscribe to RSS - LAMBORGHINI