PASOTTI

Industrie Pasotti S.p.A. ընկերությունը ջեռուցման ալյումինե մարտկոցների խոշորագույն արտադրողն է Եվրոպայում։ Սկզբում ընկերությունը զբաղվում էր ավտոմոբիլային արդյունաբերության և կենցաղային տեխնիկայի համար սարքավորումների արտադրությամբ։ Հետագայում այդ արտադրությունը ընդլայնվելով համալրվեց գունավոր մետաղների ձուլմամբ։ Industrie Pasotti S.p.A.–ի գործարաններից մեկը, որ հագեցած է նորագույն սարքավորումներով, կառուցվել է 1972 թ–ին Պրևալլում, Բրեշիայի վարչական կենտրոնում՝ Իտալիայի հյուսիսում, հատուկ ձուլված ալյումինե մարտկոցների արտադրության համար։

Գործարանի ընդհանուր մակերեսը 40,000 մ 2: 

Այժմ գործարաններում աշխատում է ավելի քան 440 մարդ: 

Բոլոր IPS ռադիատորները ենթարկվում են կրկնակի ներկման ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։ Մինչ ներկվելն ներքին խցիկի մակերևույթը յուղազերծում և վերականգնում են (հեռացնում են օքսիդային թաղանթը) պահպանիչ շերտի ձգման (կլանման) բարելավման համար, որից հետո էլ տարածում են կորոզադիմացկուն ֆտորացիրկոնիումային  ծածկույթը։

Ներկի առաջին (հիմնական) շերտը տարածվում է անաֆորեզի մեթոդով, որն համարվում է պաշտպանական ծածկույթների կիրառման առավել առաջադեմ մեթոդ։ Երկրորդ (վերջնական) շերտը տարածվում է էպոկսիդապոլիեսթերային էմալներով էլեկտրաստատիկ մեթոդով։ Երկու լաքապատումներն էլ պոլիմերացվում են հատուկ վարառանում՝ 180 ° C–ի տակ։ 

Ներկվելուց հետո յուրաքանչյուր մարտկոց կրկին ենթարկվում է հիդրոփորձարկման՝ խտացումների հերմետիկության ստուգման նպատակով։

Յուրաքանչյուր տարի գործարանը արտադրում է ավելի քան 7 մլն. սեկցիա մարտկոց։ Industrie Pasotti S.p.A.–ն մտնում է ձուլված ալյումինե ջեռուցման սարքավորումների եվրոպական արտադրողների առաջին եռյակ։

Ընկերության քաղաքականության հիմնական կողմն հանդիսանում է արտադրվող ապրանքների բարձր որակի և հուսալիության պահպանումը։ Դրան հասնելու համար, մի քանի տարի առաջ ներկայացվել է տեխնոլոգիական ինովացիոն ծրագիր, որը թույլ տվեց հասնել ավելի բարձր մակարդակի մեքենայացման, տեխնոլոգիաների և որակի, և, որպես հետևանք, Industrie Pasotti S.p.A.–ի ամբողջ արտադրանքը որակավորվեց ISO 9001:2008–ով։

«Թերմո-Ար» ընկերությունն հանդիսանում է Industrie Pasotti S.p.A. գործարանի բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանումում։


Web site link : 

www.industrie-pasotti.com

Other brands

Subscribe to RSS - PASOTTI