APE

60–ական թվականներին Անջելո Պեն (Angelo Pe) բացում է ջրամատակարարման և կոյուղու կցամասերի համար արույրե արտադրանքի արտադրության իր գործը։ Ընկերությունը կոչվում էր «Պե Անջելոյի արհեստանոց» և ուներ ընտանեկան բնույթի անհատ ձեռնարկության կարգավիճակ։ 

1970 թ–ին տեղի են ունենում առաջին տեղափոխումները դեպի նոր տարածքներ, համատեղված արտադրական կառույցների նորացմամբ և ընդլայնմամբ։ Անջելո Պեյի և ինժեներ Գուիդո Բասկիրոտտոյի (Guido Baschirotto) համագործակցության հիման վրա 1985 թ–ին ստեղծվում է երկրորդ ընկերությունը, որը հայտնի է որպես «АРЕ RACCORDERIE di Ре Angelo & С. snc»։ Տվյալ ընկերությունը մտնում է շուկա, որպես հիդրոթերմոսանիթար սարքերի համար արդյունաբերական և կենցաղային օգտագործման նպատակով պղնձե և բրոզե միացությունների արտադրող։ Հաջորդ տարի արտադրական տարածքների բացակայության պատճառով, երկու ընկերությունները տեղապոխվում են նոր կառույց ք.Լումեցցանեյի Ս.Սեբաստյանո գյուղի Մայնոնե փողոցում։ 

Այդ ժամանակահատվածում «АРЕ» ընկերությունը լայնորեն հայտնի է դառնում ողջ Իտալիայում նաև իր առևտրային գործակալների ցանցի շնորհիվ: Ցանցը բաղկացած էր 21 հոգուց: 1991 թ–ին ընկերությունը վերափոխում է իր անունը «АРЕ RACCORDERIE SRL», և հետագայում, հիանալի ընթացող գործերի շնորհիվ, 1993 թ-ին ձեռք է բերում նոր պահեստներ Ռուկա փողոցում՝ ք.Լումեցցանեյի արդյունաբերական հատվածում՝ լիովին արտադրական գործունեության տակ թողնելով մինչ այդ օգտագործվող տարածքները, որը վերցնում է «RACCORPE di Ре Angelo&С snc» անունը։ 

Երկու ընկերությունները 1998 թ–ին ստանում են UNI EN ISO 9002:1994 հավաստագրում, համակարգի բոլոր ոլորտներում որակի կիրառման շնորհիվ, որը 2002 թ–ին հաստատվում է նոր կարգավորիչ բազաի շրջանակներում UNI EN ISO 9001:2000 հավաստագրով: Ձեռք բերած որակի հավաստագրերը միմիայն ընդգծում են արտադրության կառավարման և սեփական արտադրանքի վաճառքում բազմաթիվ տարիների փորձից ստացված բարձր չափանիշները։ 

Բազմաշերտ խողովակների ոլորտում առաջատար ընկերությունների հետ համատեղ մշակումներն ու համագործակցությունները թույլ են տալիս «АРЕ» ընկերությանը 1995 թ–ից սկսած առաջատար դեր զբաղեցնել այդ խողովակների նոր սերնդի միացությունների մշակման և իրականացման գործում, կարճ ժամանակահատվածում տարբեր կառույցներից ստանալով բոլոր համապատասխան ապրանքային հավաստագրերը։ Այսօր սա այն եզակի ընկերություններից է, որ կարող է պարծենալ թեստավորման սրահով, որտեղ փորձարկվում է միացման և ռետինե խողովակի միջև ամրագրման կայունության աստիճանը առավել խիստ չափանիշներիէ՝ UNI EN 12293 համաձայն, այդպիսով իրենց հաճախորդներին ցույց տալով ողջ սեփական փորձն ու գիտելիքները ամենատարբեր հարցումների բավարարման համար։ 2001 թ-ին, կատարվում են առկա տարածքների ընդլայնման աշխատանքներ և ստեղծում է ևս մեկ ընկերություն հավաքման և տեղադրման մեջ մասնագիտացած, որ կոչվում է «АРЕ ASSEMBLAGGI SRL»։ 

Այս ընկերությունը ունի տեղադրման և փաթեթավորման սարքավորումներ, որոնք ավտոմատացված գծային վերահսկողության և անթրոպոմորֆ ռոբոտների օգտագործման շնորհիվ «АРЕ RACCORDERIE SRL» ընկերությանն ապահովում են ամենաբարձր որակի կարգավորումների աշխատանք։ 

«АРЕ Group»–ի շարունակական զարգացումը թույլ տվեց երեք համակցված ընկերություններին տեղափոխել մեկ միասնական կառույց 14.000 տ2 մակերեսով, որը գտնվում է Վալտրոմպյայում, ՊոնտեԶանանո տեղանք - Սարեցցո (Բրեշյա)։ 

Բարձր որակի ցուցանիշները կապված են նույնպես մեր ներքին և արտաքին աշխատակիցների հետ, որոնք այս ամբողջ տարիների ընթացքում ապահովում են ընկերությանը մասնագիտացում։


Web site link : www.apegroup.it

Other brands

Subscribe to RSS - APE